Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հասկանալի է ԲՀԿ խմբակցության պատգամավորի անհանգստությունը՝ Սպորտի նախարարության վերաբերյալ»․ Արփինե Դավոյան

15:10, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Հասկանալի է ԲՀԿ խմբակցության պատգամավորի անհանգստությունը՝ Սպորտի նախարարության վերաբերյալ»․ Արփինե Դավոյան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. «Սպորտի նախարարության վերաբերյալ․․․ Հասկանալի է մեր ԲՀԿ խմբակցության պատգամավորի անհանգստությունը։ Երկար տարիներ այս պաշտոնն զբաղեցրել են ձեր կուսակցական ընկերները կամ ձեր կուսակցության համակիրները։ Բայց հիմա այդպես չէ»։

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի շրջանակներում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կդադարի իր գործունեությունը և կստեղծվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

3633 | 0
Facebook