Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է Սիսիի իշխանությունը երկարաձգող նախագիծը

14:25, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է Սիսիի իշխանությունը երկարաձգող նախագիծը

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը հնարավորություն է տալիս նախագահ Աբդուլ Ֆաթթա ալ Սիսիին մնալ իշխանության ղեկին մինչև 2030 թվականը, հաղորդում է BBC-ն:

Սիսիի լիազորությունները կավարտվեն 2022թ., երբ նրա պաշտոնավարման երկրորդ շրջանն ավարտվի:

Սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում Սիսիի լիազորությունները կընդլայնվեն, ռազմական իշխանության դերը քաղաքականության մեջ կմեծանա:

2013-ին Սիսին գլխավորում էր ռազմական հեղաշրջումը, որը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը:

Ռազմական հեղաշրջումից հետո Սիսին վերահսկում էր իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը, որը հանգեցրել էր տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալմանը:

Սիսին նախագահ է ընտրվել 2014-ին, վերընտրվել՝ 2018-ին: Նա չուներ լուրջ մրցակիցներ՝ հավանական հակառակորդները ձերբակալված էին: Սիսիի կողմնակիցները մեծամասնություն են կազմում Եգիպտոսի խորհրդարանում:

3695 | 0
Facebook