Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ վետերան շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

14:10, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Հայ վետերան շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հունաստանում երեկ մեկնարկեց աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկավում է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Մեր թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
     Երեկ կայացած առաջին տուրում մեր հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը, որում մեր մրցակիցն է լինելու Ավստրիայի վետերանների հավաքականը:

2037 | 0
Facebook