Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հերթը հասավ Օղակաձև զբոսայգուն

14:15, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Հերթը հասավ Օղակաձև զբոսայգուն

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումն ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:
     Օղակաձև այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի: Ավելի մանրամասն՝ քիչ անց»։

Հիշեցնենք, որ MAMUL.am-ը ևս հարցում էր անցկացրել այս թեմայով՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն օգտատերերը, որպեսզի քաղաքապետարանն ապամոնտաժի Օղակաձև զբոսայգու՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ը:

9524 | 0
Facebook