Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

«Արթուր Ալեքսանյանն 99% հավանականությամբ կմասնակցի Եվրոպական խաղերին»․ Լևոն Ջուլֆալակյան

13:55, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Արթուր Ալեքսանյանն 99% հավանականությամբ կմասնակցի Եվրոպական խաղերին»․ Լևոն Ջուլֆալակյան

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց մեր ըմբիշների մրցելույթները` անդրադառնալով նաև առաջնությունը բաց թողած Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

«Արթուր Ալեքսանյանն 99 % հավանականությամբ կմասնակցի Եվրոպական խաղերին: Նա աշխարհի առաջնությունից հետո երկար բուժումներ անցավ, լիարժեք մասնակցում է մարզումներին, չի բողոքում վնասվածքներից և մարտական է տրամադրված։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- մարզչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

| | |
719 | 0
Facebook