Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2018-ի այս օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին

12:55, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
2018-ի այս օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին

Ոստիկանական ուժերի լրակատար շրջափակման պայմաններում 2018-ի ապրիլի 17-ին Ազգային ժողովը 77 կողմ և 17 դեմ ձայներով վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդի թավշյա հեղափոխության մեկնարկի մասին՝ կոչ անելով գյուղերում և քաղաքներում շրջափակել գյուղապետարանների, քաղաքապետարանների և մարզպետարանների շենքերը։ «Մենք պետք է կաթվածահար անենք ամբողջ կառավարական համակարգը, և իշխանությունը պետք է կենտրոնանա ժողովրդի ձեռքում: Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ չունի կառավարելու Հայաստան եւ կառավարելու ժողովուրդ»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Երևանում զանգվածային անհնազանդության ցույցերն սկսվել էին 2018-ի ապրիլի 13-ից։

8571 | 0
Facebook