Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Ադրբեջանի ՊՍԾ պետը Հասանովից շատ է բարձրանում դիրքեր»․ Աշոտ Ասատրյան

13:35, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Ադրբեջանի ՊՍԾ պետը Հասանովից շատ է բարձրանում դիրքեր»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ՊՍԾ պետը Հասանովից շատ է բարձրանում դիրքեր։ Էլչին Գուլիևը՝ «Գազախ» սահմանային ջոկատի սահմանային մարտական կետում ստուգել է ծառայողական, մարտական գործունեությունը: Այս հատվածում Հայաստանի հետ սահմանին կանգնած են պետական սահմանապահ ծառայության զինվորներն ու վերջին շրջանում, երբ Ադրբեջանում կրկին ակտիվացել է Պաշտպանության նախարարի դեմ տարվող հակաքարոզչությունը, ծառայության պետն ավելի շատ է լինում դիրքերում, քան Զաքիր Հասանովը։ Վերջինս խելքը դրել է միջազգային կառույցների և դեսպանների հետ հանդիպմանը․ երևի նման կերպ փորձում է պահել պաշտոնը։ Սակայն արդեն կա շրջանառվող կարծիք, թե Պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելու գործն իր վրա է վերցրել հենց Գուլիևն ու պատրաստվում է զբաղեցնել այդ պաշտոնը։ Էլչին Գուլիևն առաջնագծում պարգևատրել է նաև գյուղացիներին՝ ռազմական համագործակցության համար»։

| | |
1720 | 0
Facebook