Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Գեներալներին, եթե մեղավոր են, պետք է կամ մեկ փամփուշտով ատրճանակ տալ, կամ հանգիստ թողնել»․ Տիգրան Աթանեսյան

18:10, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Գեներալներին, եթե մեղավոր են, պետք է կամ մեկ փամփուշտով ատրճանակ տալ, կամ հանգիստ թողնել»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ մեկ տասնյակ գեներալներ կամ ենթարկվում են քրեական հետապնդման կամ անցնում են քրեական գործերով դեռ վկայի կարգավիճակում, մի քանի գեներալ ազատվել են պաշտոններից։ Ըստ էության՝ չեմ ուզում քննարկել՝ դա հիմնավոր է, թե ոչ, պարզապես մտքիս եկան իրենց գեներալներին հետապնդած Սովետական Միությունը և Իսլամական Իրանը, որոնք նաև այդ պատճառով ստացան պատերազմներ 1941 և 1980թթ․։ Գեներալներին, եթե մեղավոր են, պետք է կամ մեկ փամփուշտով ատրճանակ տալ, կամ հանգիստ թողնել։ Գեներալների զանգվածային հետապնդման վնասը պետության համար հաճախ շատ ավելի վտանգավոր է, քան նրանց գործած հանցանքների վնասը»։

| | |
1811 | 0
Facebook