Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր կառուցվածքը»․ Հովհաննես Մանուկյան

18:20, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր կառուցվածքը»․ Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետևելով Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի՝ նախարարությունների ցանկի նախագծի քննարկումներին և վերլուծելով այս հարցում նախընթաց պրակտիկան, կարելի է հանգել հետևյալ շատ հստակ եզրակացությունների՝
     Կառավարության կառուցվածքի տրամաբանությունն ուղղակիորեն բխում է Կառավարության ծրագրից, քանզի այդ ծրագրի իրականացմանը կոչված գործիք է ընդամենը․
     Կառավարության կառուցվածքը չի կարող դիտարկվել և քննարկվել Կառավարության ծրագրից անկախ և դրա տրամաբանությունից դուրս․
     Կառավարության կառուցվածքի նախագիծն Ազգային ժողովին պետք է ներկայացնի վարչապետը, այլ ոչ արդարադատության, կամ այլ նախարար, քանզի սա ողջ տնտեսությանն առնչվող հարց է, և տրամաբանական է այն ներկայացնել օրենսդրին կառավարության ծրագրի հետ միասին․
     քաղաքական նոնսենս է, իսկ իրավական առումով՝ թերի սահմանադրական կարգավորում, երբ տեսականորեն ու պրակտիկորեն հնարավորություն է ստեղծված հաստատել Կառավարության ծրագիրը և միաժամանակ մերժել կառավարության կառուցվածքի վերաբերյալ գործադիրի առաջարկը (...չի կարող Կառավարության ծրագիրը համեմատվել ոլորտային կարգավորման օրենքների հետ, և կառավարության կառուցվածքին հավանություն չտալը կառավարության վստահության հարցադրում է)․
     Քաղաքական մեծամասնության կառավարությունը պետք է ազատ լինի որոշելու իր կառուցվածքը և պատասխանատու լինի հավանության արժանացած ծրագրի արդյունավետ իրականցման, և ոչ թէ իր ներքին կառուցվածքի համար։

Հետևաբար, հաշվի առնելով վերը նշված տրամաբանությունը և նկատի ունենալով, որ Սահմանադրությունն այս հարցում չի տալիս բավարար ճկունություն, անհրաժեշտ է սույն խնդիրն արձանագրել որպես առաջիկա սահմանադրական փոփոխությունների կարևոր դրվագներից մեկը»։

| | |
1282 | 0
Facebook