Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի՝ ինչ ա աշխատում». Գ. Պետրոսյան

11:30, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի՝ ինչ ա աշխատում». Գ. Պետրոսյան

«Խոսում եք կոստյումի մասին, կամ ամեն անգամ հիշում եք նախորդների արածները: Այ մարդ, էդ մարդիկ անցան-գնացին, միայն հուշեր մնացին, ինչպես հայտնի երգի մեջ է ասվում: Հիմա դուք ի՞նչ եք անում: Գյուղնախարարությունը լուծարելն ի՞նչ կապ ունի ընտրությունները կեղծելու հետ, ասում եք՝ կեղծարարներ են պաշտոնի եղել: Դուք էլ ոչ կեղծարարների նշանակեք, ձեր ձեռքն ո՞վ է բռնել, միանձնյա իշխանություն եք, ձեզ ո՞վ է ասում կեղծարարներին, անգրագետներին նշանակեք, որոնք, մի անգամ ասել եմ, հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի՝ ինչ ա աշխատում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

| | |
2832 | 1
Facebook