Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը». Էդմոն Մարուքյան

11:10, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի նիստում շարունակվում է կառավարության կառուցվածքի քննարկումը: Քիչ առաջ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հայտնի ա, որ պետական կառավարման այս կառուցվածքն անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում: Հիմա դուք բերել եք նախագիծ՝ առաջարկելով անել հետևյալը՝ կոստյումի այս կոճակները հանում եք ու ասում՝ հագնենք, լավն է: Այսինքն, էն կոսյումը, որ կարվել էր, չի փոխվել ու սուպերվարչապետության համակարգը մնացել է ուժի մեջ: Վարչապետն այս ամբիոնից ասել էր, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը մտնելու են կառավարության կառուցվածք, ու մենք նախագիծ էինք ներկայացրել դրա վերաբերյալ: Հիմա դուք կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք բան եք փոխել: Վարչապետը մնացել է ոստիկանության պետը, ԱԱԾ-ի պետը, ՊԵԿ-ի պետը»:

10963 | 0
Facebook