Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ափսոսում եմ, որ այդպես ջահել-ջահել, ու արդեն Նատաշա»․ Մարինա Խաչատրյան

14:05, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Ափսոսում եմ, որ այդպես ջահել-ջահել, ու արդեն Նատաշա»․ Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Հայրապետյան, երբ մարդ իրենից բան չի ներկայացնում, բայց ուզում է դիմացինի «դեմն առնել», դրանից լավ բան չի ստացվում։ Դուք այլևս հետդարձի ճամփա չունեք, բռնել եք ՀՀԿ թափթփուկ հատվածի ճանապարհը։ Ափսոսում եմ, որ այդպես ջահել-ջահել, ու արդեն Նատաշա... Այլևս չեք էլ կարող մեղքը գցել ՀՀԿ-ի վրա, քանզի ոչ մի «քայլով» չեք տարբերվում նրանցից։ Նրանք էլ էին մեծամիտ, նրանք էլ էին ասում «իյա ...», նրանք էլ էին փորձում չարաշահել իրենց պաշտոնական դիրքը ... Վերջում երևի գիտեք, թե ինչ եղավ։ Իսկ եթե չգիտեք, մի օր ֆեյսբուքի Ձեր դաստիարակած հայհոյող զանգվածը Ձեզ կպատմի այդ պատմություն»։

20511 | 0
Facebook