Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցները շարունակում են գործադուլը

10:15, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցները շարունակում են գործադուլը

Լրագրող Հասմիկ Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել ու գրել, որ արդեն 3-րդ օրն է՝ գործադուլը շարունակվում է. «Չնայած հորդառատ անձրևին ու ցուրտ եղանակին, «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցներն այս գիշեր էլ են դրսում անցկացրել. նրանք դեռ սպասում են... խոստացել են այսօր այցելելու է Գագիկ Ծառուկյանը»:

Երեկ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, Ծառուկյանն անդրադարձել էր ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներմուծված կլինկերը չհարկվի, տուրք չվճարի: Մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք: Կլինկերը ցեմենտի կարևոր մասն է, ծախսերի 90 տոկոսը... Եթե որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել՝ ոլորտն իրենց անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել ու պրովակատորների ուղարկել ցեմենտի գործարան, թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա»,- ասել էր նա:

4699 | 0
Facebook