Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր որոշում. «Ոստիկանական գործ»-ը՝ պահանջված մասնագիտություն. «Ժամանակ»

09:50, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Նոր որոշում. «Ոստիկանական գործ»-ը՝ պահանջված մասնագիտություն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում: Իսկ աշխատաշուկայում, պարզվում է, պահանջված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է: Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկացնում, որպեսզի 200 հոգի անվճար կարողանան սովորել և տիրապետել այդ պահանջված գործին:

Նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների և առողջապահական ոլորտի մասնագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարունակում է բարձր մնալ»:

Մանրամասերը՝ թերթի համարում:

| | |
2193 | 0
Facebook
COMMENT.am