Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոստումը կատարված է». Նիկոլ Փաշինյան

09:45, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Խոստումը կատարված է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20%-ով: Բացի այս՝ պարգևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ: Հիշեցնեմ, որ մինչև 30%-ով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու և թոշակառուի թոշակները և նպաստներն են բարձրացել: Պետական բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է 4%-ով, գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9%-ն է: Առաջիկայում (նաև հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին»։

6816 | 0
Facebook