Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը դարձյալ աղմկահարույց սկանդալի կենտրոնում է

00:45, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Ցուկերբերգը դարձյալ աղմկահարույց սկանդալի կենտրոնում է

Գործարար Մարկ Ցուկերբերգին պատկանող Facebook սոցիալական ցանցը դարձյալ աղմկահարույց սկանդալի կենտրոնում է: Ինչպես հայտնում է NBS-ը, ընկերությունը իր օգտատերերի տվյալները «որպես մանրադրամ» է օգտագործել շուկայում առաջատարի դիրք գրավելու համար: Որպես ապացույց՝ լրատվականը բերում է իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը:

Այդ նեքին փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ցուկերբերգը թույլ է տվել գործընկեր ընկերությունների հետ գործարքներ կնքել, որոնցով նախատեսվել է օգտատերային տվյալների փոխանցում: Այնինչ հրապարակային հայտարարություններում Ցուկերբերգը վստահեցնում էր, որ ընկերության գլխավոր առաջադանքն օգտատերերի անվտանգությունն է:

Լրատվականը նաև հայտնում է, որ որպես անձնական տվյալների մուտքն ապահովելու համար տրվող փախհատուցում, Facebook-ը պահանջել է ինչպես ուղիղ վճարումներ, անպես էլ գովազդ կամ տեղեկատվության փոխանակում:

2011-15թթ. փաստաթղթերից պարզ է դառնում նաև, որ «Facebook-ը որոշել է տվյալները ուղղակիորեն չվաճառել, այլ բաժանել ծրագրեր մշակողներին, որոնք հանդիսանում են Ցուկերբերգի «մտերիմ ընկերները»:

6820 | 0
Facebook