Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Պետք է հիասթափեցնեմ...». Արտակ Զեյնալյան

00:30, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Պետք է հիասթափեցնեմ...». Արտակ Զեյնալյան

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մի դիտարկում արեց, որ թեև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունի նաև Ազգային ժողովի պատգամավորը, սակայն ՔԿՀ այցելելու ժամանակ աշխատակիցն ասում է «նախարարին հարցրու՝ նոր թողնեմ»: Ենթադրում եմ, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ ԱՐԳԵԼՎԱԾ Է՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ: Այս դեպքում, եթե նույնիսկ պատկերացնենք, որ պատգամավորը կարող է զանգել ինձ՝ տվյալ կալանավորված անձին տեսակցելու արգելքը հանելու կամ նրան տեսակցելու համար, ապա պետք է հիասթափեցնեմ, որովհետև ինչպես վերևում նշեցի, այդ լիազորությունն ու որոշումը քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է և ոչ՝ արդարադատության նախարարի:
     Այս թեմայի վերաբերյալ ևս մի քանի դիտարկում.
     1) ազատությունից զրկելու վայրեր ՄՈՒՏՔԻ և ԵԼՔԻ իրավունքը և կալանավորված անձին ՏԵՍԱԿՑԵԼՈՒ իրավունքը բովանդակային առումով նույնը չեն,
     2) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ,
     3) քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշումը չի զրկում պատգամավորին նշված վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունքից.
     4) այն դեպքում, երբ առկա չէ նման որոշում, ապա պատգամավորն օրենքով սահմանված կարգով իրավասու է տեսակցել կալանավորված անձի հետ:
     Հ.Գ. ՔԿՀ աշխատակցի ուղղորդումը սխալ է»:

| | |
3204 | 0
Facebook