Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Իսրայելն արհեստական սիրտ է սինթեզել բիոտպիչով, իսկ Վարդան Հրակեզն առաջարկում է դրոշն իր ճաշակով նախշել». Լևոն Բարսեղյան

21:50, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Իսրայելն արհեստական սիրտ է սինթեզել բիոտպիչով, իսկ Վարդան Հրակեզն առաջարկում է դրոշն իր ճաշակով նախշել». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ է զբաղված պարոն Ղուկասյանը, միայն խաչ է ուզում ավելացնել ու լուցկի չի ուզում ավելացնել, բենզին, խունկ, ո՞վ պիտի առաջարկի էս բաները։

Մի քանի բան էլ ես առաջարկեմ, տեսնեմ՝ ում ձենը շուտ կհասնի Աստծուն։ Մեր դրոշի վրա նախ հարկավոր է ավելացնել ուղեղի պատկեր, գլխուղեղ, հետո Նյուտոնի բինոմը, գիրք, Մատենադարանի նկարը, քարտեզ, գլոբուս, թուր, ԱԹՍ, լավաշ, չեչիլ պանիր, ծիրան, խաղող, չալաղաջ: Եթե հետո տեղ մնաց, էլի ուղեղի նկար թող դրվի։

Իսրայելը երեկ մարդկային բջիջներից մարդկային արհեստական սիրտ է սինթեզել բիոտպիչով, այդ սիրտը կծկվում է, հիմա աշխատելու են արյուն մղելու կանոնավոր ֆուկցիան իրացնելու վրա, իսկ Վարդան Հրակեզը առաջարկում է դրոշն իր ճաշակով նախշել։ Գյումրու դրոշն իր ուզածով է նխշած, ճերմակ կտորի վրա խաչ, մեջտեղը փոոոոքրիկ հովազ, ու արդյունքում փառքի մեջ ճփփում ենք, օրհնյալ ենք դոմիկներում, աղքատ և ցեխակոլոլ…»:

| | |
2388 | 2
Facebook
COMMENT.am