Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինձնից քաղաքական գնահատականներ էին սպասում». Գոռ Հովհաննիսյան

20:00, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Ինձնից քաղաքական գնահատականներ էին սպասում». Գոռ Հովհաննիսյան

Ինչպես տեղեկացրել էինք` այսօր Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ չի կարող կոնկրետ պատճառներ նշել` ինչու չընտրվեց: Նրա խոսքով` իր ներկայացրած բոլոր փաստաթղթերը բավարարել են նշված պայմաններին:

Անդրադառնալով Մարտի մեկի վերաբերյալ պատգամավորների հարցին՝ Հովհաննիսյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ինձնից քաղաքական գնահատականներ էին սպասում: Այդ մասին իմ եզրափակիչ ելույթի ժամանակ էլ ասացի, լրացուցիչ ևս մեկ անգամ պարզաբանեցի, որ ես հատուկ իմ պատասխաններում փորձել եմ խուսափել քաղաքական գնահատականներից, որովհետև այս պահին իմ կարգավիճակում քաղաքական գնահատական տալը ամենասխալ բանն է»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

| | |
983 | 0
Facebook