Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնում 100-ից ավելի ցուցարար է ձերբակալվել

17:40, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Լոնդոնում 100-ից ավելի ցուցարար է ձերբակալվել

Լոնդոնում ոստիկանության կողմից ցուցարարների ձերբակալման երկրորդ ալիքն է սկսվել:

Լոնդոնում արդեն երկու օր անընդմեջ անցկացվող բողոքի ցույցերի հետևանքով 100-ից ավելի մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը փորձում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Վաթերլոի կամրջից հեռացնել կլիմայի հարցերով մտահոգ ցուցարարներին․ հաղորդում է The Guardian-ը։

Երկուշաբթի երեկոյան սպաները փորձել են մաքրել կամուրջը՝ 113 մարդ ձերբակալելով, սակայն շրջափակումը շարունակվել է: Երեքշաբթի, ժամը 12:30-ից հետո, սպաները կրկին սկսեցին մարդկանց հեռացնել:

Նշենք, որ ցուցարարները հանդիսանում են Բրիտանական կլիմայի հիմնահարցերով զբաղվող խմբի ակտիվիստներ, ովքեր նախատեսում են բողոքի ակցիաներ կազմակերպել աշխարհի 33 երկրների 80 քաղաքներում:

4246 | 0
Facebook