Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եգիպտոսի նախագահն ուզում է փոխել Սահմանադրությունը՝ մինչև 2030թ. իշխանության ղեկին մնալու համար

17:05, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Եգիպտոսի նախագահն ուզում է փոխել Սահմանադրությունը՝ մինչև 2030թ. իշխանության ղեկին մնալու համար

Եգիպտոսում սահմանադրական հանրաքվե է անցկացվելու, թեև որևէ մեկը չի հավատում, որ քվեարկությունն արդար կլինի, հաղորդում է The Guardian-ը:
     Սահմանադրական փոփոխությունների միջոցով Եգիպտոսի նախագահը մինչև 2030թ. ցանկանում է մնալ իշխանության ղեկին: Նշվում է, որ սահմանադրական փոփոխություններով կավելացվեն ոստիկանության լիազորությունները քաղաքական դաշտում: Այդ փոփոխությունները նաև նախագահ Սիսիին դատավորներ ու դատախազներ նշանակելու հնարավորություն կընձեռեն: Եգիպտոսում բոլորն էլ վստահ են, որ հանրաքվեն չի անցկացվելու ազատ ու արդար քվեարկությամբ: Այդ պատճառով էլ քաղաքացիները ցանկանում են ստվերային հանրաքվե անցկացնել: Նախագահ Սիսին ու իր վարչակարգը փորձում են արգելափակել սոցցանցերն ու ստիպողաբար սահմանադրական փոփոխություններ կատարել: Այս ամենը, սակայն, հանգեցնում է հակառակ ազդեցության. բնակիչները հասցրել են 250000 ստորագրություն հավաքել՝ դեմ արտահայտվելով Սիսիի վարչակարգին:

3956 | 0
Facebook