Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսավորումից զրկվել է

16:50, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսավորումից զրկվել է

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հղված պատասխանից հետո Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով ֆինանսավորման մերժման որոշման հիմքերը։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը:

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի III կետով սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստատթղթերի ցանկը, որի 5-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի հանդիսանում ՀԱՕԿ-ի լիիրավ անդամ։ 2019-ի փետրվարի 25-ին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ ՀԱՕԿ-ը սառեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին։ Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել․ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան սառեցնում է իր հարաբերությունները կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ»։

| | |
934 | 0
Facebook
COMMENT.am