Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»․ Հայկ Մարության

14:40, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզի քաղաքապետ տկն Անն Իդալգոյին․ տիկին քաղաքապետ, սիրելի գործընկեր, խորին ափոսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը... Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք: Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ»։

| | |
1243 | 1
Facebook
COMMENT.am