Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ծառուկյանը քնած տեղից էլ արթնանա, ինչ որ դա, ոչ թե ասենք անգիր արած տողեր են, այլ, ինքնըստինքյան, ինքը դա ինչ որ զգում ա». Գ. Ծառուկյան

14:20, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Ծառուկյանը քնած տեղից էլ արթնանա, ինչ որ դա, ոչ թե ասենք անգիր արած տողեր են, այլ, ինքնըստինքյան, ինքը դա ինչ որ զգում ա». Գ. Ծառուկյան

«Ժողովուրդը խոստումներին հավատալով՝ հեղափոխություն է կատարել, իսկ հիմա հարկավոր է խոստումներն իրականացնել, որի համար հարկավոր է տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ լիարժեք պատկերացնեն՝ որ ոլորտում ինչ խնդիր դնեն ու լուծում տան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Երբ լրագրողը փորձեց ընդհատել ու այլ հարց ուղղել, զայրացավ. «Թույլ տուր ավարտեմ, աղջիկ ջան, 7 ամսական հո չե՞ս ծնվել: Եթե դու հասկացար իմ միտքը, ով չհասկացավ, նա լսում ա: Եթե քո ուզածով հարցին չեմ պատասխանում, դա քեզ ձեռ չի տալիս: Դու ուզում ես պորովոկացիոն հարց տաս, որ պատասխանի ու ասես, տես՝ Ծառուկյանն էս ասեց: Ծառուկյանը քնած տեղից էլ արթնանա, ինչ որ դա, ոչ թե ասենք անգիր արած տողեր են, այլ, ինքնըստինքյան, ինքը դա ինչ որ զգում ա, էսօր ինչ ա անհրաժեշտ: Ծառուկյանը արհեստական սարքած, փչած չի, զրոյից կայացած, տեսած, պատկերացնող, ժողովրդի հոգսով շարժվող մարդ ա»:

| | |
4064 | 2
Facebook