Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք». այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

12:50, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք». այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

«Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ... Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք»․

Չարլի Չապլին

Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը` Չարլի Չապլինը, ծնվել է 1889-ի ապրիլի 16-ին, Լոնդոնում: Առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ, իսկ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը:

Չարլի Չապլին
Չարլի Չապլին

1914-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:

«Հանուն արվեստի բեմի վրա կարելի է հայտնվել նաև մերկ, սակայն այնտեղից պետք է վերադառնալ հագնված ու մաքրված»,- համոզված էր Չապլինը:

Չարլի Չապլին
Չարլի Չապլին

Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից նկարահանված «Պստիկը», «Ոսկու տենդը», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»:

«Նրա կոմիզմը պարզ է, դուրեկան և անմիջական: Եվ, այնուամենայնիվ, դուք ամբողջ ժամանակ զգում եք, որ դրա հետևում թաքնված է խոր թախիծ: Նրա հումորը ներծծված է թախիծով»,- այսպես է բնորոշել Սոմերսեթ Մոեմը Չապլինին:

Դառը կարիքն ու դժվար մանկությունը, դրան հաջորդած փառքն ու հարստությունը Չապլինին, այնուամենայնիվ, չեն խանգարել մարդ մնալ: Դրա մասին նա գրել է դստերը` Ջերալդինային ուղղված հայտնի նամակում. «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ մարդ լինել»:

«Պստիկը» ֆիլմից
«Պստիկը» ֆիլմից

| | |
678 | 0
Facebook