Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Մենք էլ ցեմենտ չենք արտադրի․․․ թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա». Գ. Ծառուկյան

11:20, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Մենք էլ ցեմենտ չենք արտադրի․․․ թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա». Գ. Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մասին. «ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներմուծված կլինկերը չհարկվի, տուրք չվճարի: Մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք: Կլինկերը ցեմենտի կարևոր մասն է, ծախսերի 90 տոկոսը... Եթե որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել՝ ոլորտն իրենց անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել ու պրովակատորների ուղարկել ցեմենտի գործարան, թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանելու համար կառավարությունը որոշել էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք, բայց ոչ՝ կլինկերի համար (ցեմենտի կիսաֆաբրիկատ): Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ եթե կլինկերը դրսից գալիս է ցածր գնով, ապա տնտեսապես նպատակահարմար չի այլևս արտադրել ցեմենտ:

| | |
11324 | 1
Facebook