Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանգանակություն է սկսվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

10:05, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Հանգանակություն է սկսվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։ Հիմնադրամի կայքում առաջարկվում է փոխանցում կատարել 50-ից 500 եվրոյի չափով, կամ ցանկացած այլ գումար: «Հանգանակված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն տաճարի վերականգնմանը»,- նշված է կայքում:

Տեղեկացնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հիմնականում մարվել է: Տաճարի կոնստրուկցիաները հնարավոր է եղել պահպանել: Տաճարից շատ սրբություններ, մասունքներ և գանձեր հաջողվել է փրկել:

12456 | 0
Facebook