Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առերեսում՝ ՊՎԾ ղեկավարի և Ադյանի միջև. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Առերեսում՝ ՊՎԾ ղեկավարի և Ադյանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջև, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։

Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։ Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, բայց շեշտել է, որ տեղեկացված է եղել, ու զարմանք է հայտնել, թե ինչու են միայն իրեն «բռնել»։ Թերևս այս առերեսումն է պատճառը, որ կրկին լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանին ազատելու են աշխատանքից և անգամ կալանավորելու են»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3871 | 0
Facebook