Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը. «Հրապարակ»

09:20, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը․ խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի մասին է, որը պետական համակարգում է դեռևս անհիշելի ժամանակներից։ 1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 95-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։

Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5310 | 0
Facebook