Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու Աստվածամոր տաճարի հրդեհը չեն հանգցում հրշեջ ուղղաթիռներով

00:45, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Ինչու Աստվածամոր տաճարի հրդեհը չեն հանգցում հրշեջ ուղղաթիռներով

Ֆրանսիայի Քաղպաշտպանության հարցերով վարչությունը թուիթերյան իր էջում բացատրել է՝ ինչու օդ չեն բարձրացվել հրշեջ ուղղաթիռներն ու չեն փորձել հրդեհը մարել վերևից: Պատճառն այն է որ նման շինությունները կարող է չդիմանան ջրի՝ այդ աստիճան ուժգին ուղղահայաց շիթին, ինչը կհանգեցնի բոլոր կոնստրուկցիաների փլուզմանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի թիվս շատերի, կոչ էր արել ներգրավել հրշեջ ավիացիան:

Հիշեցնենք, որ տաճարի աշտարակն ու տանիքն արդեն փլուզվել են, հրդեհը դեռ չի հաջողվել տեղայնացնել:

Փլուզվում է Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը
10393 | 1
Facebook