Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանսիայի հակահրդեհային համակարգը պետք է ամաչի». Ստյոպա Սաֆարյան

01:00, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Ֆրանսիայի հակահրդեհային համակարգը պետք է ամաչի». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի հակահրդեհային համակարգը, իմ կարծիքով, պետք է ամաչի այս մասշտաբի համար: Զանգակատներից մեկն էլ է այրվում, դեռ ոչ մի կերպ չեն կարողանում հանգցնել: Արդեն հայտնում են, որ հրեդհն սկսվել է այդ վերանորոգման հարթակներից՝ դրսից, զարմանալի է, որ չեն կարողացել լոկալիզացնել հրդեհը: Պատճառաբանում են, թե ուղղաթիռներ չեն բարձրացրել, որպեսզի տանիքը չփլուզվի, այն էլ հիմա հրդեհը կարծես թե լրիվ ներսն է ու էդ հսկա հրդեհի վրա ընդամեը մի քանի հրդեհամարիչ փողրակներ են ուղղված: Փողոցում հավաքվածների ռեակցիաներն էլ շատ տարօրինակ են: Էն տուրիստների անհաղորդ կամ անգամ բերանները բաց վիճակները որ տեսնում ես Ֆիգարոյի կամ մյուս ուղիղ եթերներով, ուզում ես գլխներին մի բանով խփես: Ասես՝ ներկայացում նայելիս լինեն... Լավ էդ աստիճանի անսի՞րտ»:

6381 | 0
Facebook