Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Հետհաշվարկ. 90 օր՝ մինչ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության մեկնարկը

23:45, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Հետհաշվարկ. 90 օր՝ մինչ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության մեկնարկը

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը: Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկեց նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Արթուր Ոսկանյանը կատարեց խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն ¼ փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

| | |
787 | 0
Facebook