Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Կյանքում երբեք չեմ մոռանա այդ գոտեմարտս». Արսեն Հարությունյան

17:25, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
«Կյանքում երբեք չեմ մոռանա այդ գոտեմարտս». Արսեն Հարությունյան

Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակված 61 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն ամփոփեց իր մրցելույթը։

«Ամենատպավորիչը եզրափակիչ գոտեմարտս էր, երբ 8։0 հաշվով պարտվում էի, բայց կարողացա հետ բերել կորցրածս միավորները, չընկճվեցի, ավելի հավաքվեցի և գնացի հաղթելու։ Կյանքում երբեք չեմ մոռանա այդ գոտեմարտս։ Այն պահին, երբ 0։8 հաշվով պատվում էի, հիշեցի, թե ինչքան եմ տանջվել մարզիչնեիս հետ, չուզեց ջուրը գցել այդ ամենը և առաջ նետվեցի՝ հաղթելու։ Հայրենիք վերադառնալուց հետո միայն սկսեցի գիտակցել, որ հաղթանակ եմ տոնել ու Եվրոպայի չեմպիոն դարձել»:

Հարությունյանի հաղթական գոտեմարտը
| | |
1735 | 1
Facebook