Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Փաշինյանը՝ Ծառուկյանի բիզնեսը պաշտպանող նախագծի մասին

17:30, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Փաշինյանը՝ Ծառուկյանի բիզնեսը պաշտպանող նախագծի մասին

ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Արարատցեմենտ» գործարանում բողոքի ակցիային. «Օրենսդրական նախաձեռնություն ենք իրականացրել, որպեսզի մեր տեղական արտադրողին պաշտպանենք: Էդ թեման էլ դարձավ քննարկման առարկա, չէ՞: Էս մեկը էն մեկին էսքան տվեց, էն մեկն մյուսից սա վերցրեց... Կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, կառավարությունը զարտուղի աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով: Մենք մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու»:

Նշենք, որ վարչապետը նկատի ուներ օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած նախագիծը: Այն գնահատվել էր որպես Ծառուկյանի ցեմենտի բիզնեսը պաշտպանող նախագիծ:

| | |
2953 | 1
Facebook