Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գորգում գոյություն չունի անուն, երկիր, հեղինակություն». Հաբեթնակ Կուրղինյան

16:40, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
«Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գորգում գոյություն չունի անուն, երկիր, հեղինակություն». Հաբեթնակ Կուրղինյան

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց մեր ըմբիշների մրցելույթները։

«Առաջնությունից ակնկալիքների մասին գնալուց առաջ էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից՝ ակնկալում էի բոլոր մարզիկների լավ մասնակցություն։ Տղաներն իրենց հնարավորությունների 100 %-ով մտնում են գորգ և պայքարում ցանկացած մարզիկի հետ։ Արսեն Հարությունյանն ապացուցեց ու ցույց տվեց՝ գորգում գոյություն չունի անուն, երկիր, հեղինակություն, այլ գոյություն ունի մարզիկ, ով մտնում է գորգ ու հաղթում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
     Նույնը Վազգեն Թևանյանը․ նա առաջին գոտեմարտը հաղթեց 10։0 հաշվով, իսկ ապա պարտվեց 0։1 հաշվով՝ աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկին։ Ի դեպ, գոտեմարտը 1։0 հաշվով ավարտվելու իրավունք չունի։ Չեմ ասում Վազգենը միավոր է վաստակել, չեն տվել։ Բայց ամեն դեպքում․․․ Բացի Վազգենի հետ գոտեմարտից, մյուս գոտեմարտե րում Ալիևն ավելի վստահ էր հաղթում։ Ցավոք, Վազգենը վնասվածք ստացավ և թույլ չտվեցինք շարունակի պայքարը սփոփիչ գոտեմարտերում»,- մարզչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը, իր հերթին, ավելացրեց․ «Ամբողջ դահլիճն Արսենի մասին էր խոսում՝ իր հաղթելու ցանկության, կամային որակների մասին։ Ողջ դահլիճն իրեն աջակցում էր»։

Կուրղինյանը նաև զավեշտալի իրադարձության մասին պատմեց․ «Արսենը դեռ երիտասարդ է, և ես չէի ցանկանում, որ նա մասնակցի մեծահասակների առաջնության։ Նա վիճեց, համոզեց, որ անպայման տանենք մեծահասակների առաջնության՝ նշելով, որ ուզում է միայն մեծահասակների առաջնության մասնակցել։ Ասացի․ «Տղամարդու պես ես խոսք տալիս, որ չեմպիոն կդառնաս»։ Ասաց․ «Այո՛»։ Բոլորն ասում էին, թե ո՞նց եմ այդ տղային տանում առաջնության։ Բայց ասացի, որ նա խոսք է տվել, պետք է հաղթի ու կհաղթի։ Մյուս զավեշտալի պահն էլ այն էր, որ եզրափակչից առաջ, թեև մրցակիցն ուժեղ էր, հարցրեցի, թե դրոշ բերել ենք, արդյոք։ Արսենն ասաց, որ ինքն իր հետ վերցրել է։ Զարմացանք, ծիծաղեցինք։ Բայց նա իր տղամարդու խոսքը պահեց»։

| | |
1207 | 0
Facebook