Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարների թվում է

14:10, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարների թվում է

Թուրքիայում շարունակվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում տեղի ունեցավ 4-րդ տուրը: Էլինա Դանիելյանը կարևոր հաղթանակ տոնեց Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պիա Կրամլինգի նկատմամբ: Ռուսաստանի չեմպիոն Նատալյա Պոգոնինայի հետ պարտիայում հաղթանակին մոտ էր նաև Լիլիթ Մկրտչյանը, սակայն ունենալով որոշակի առավելություն, Մկրտչյանը որոշեց ռիսկի չդիմել և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաները ևս ավարտեցին հաշտությամբ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց:
     4-րդ տուրից հետո 6 շախմատիստուհի, որոնց թվում է Էլինա Դանիելյանը, 3.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր:
     Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը:

| | |
569 | 0
Facebook