Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը»․ Արթուր Սաքունց

04:10, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ ակցիայի բովանդակությունից, անկախ այդ բովանդակության հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, անկախ այդ ակցիայի մասնակիցների անձանց գաղափարի հետ համաձայն լինելուց կամ չլինելուց, եթե այն չի պարունակում բռնության, ատելության կամ որևէ անձի կյանքին և անվտանգությանն սպառնացող կոչեր, ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը համարում եմ խոսքի և կարծիքի արտահայտման ազատության միջամտության անհիմն գործողություն: Դատապարտում եմ ոստիկանության նման գործելակերպը»։

| | |
2259 | 0
Facebook