Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանի ռազմական խորհուրդը ձերբակալում է նախկին կառավարության անդամներին

14:00, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Սուդանի ռազմական խորհուրդը ձերբակալում է նախկին կառավարության անդամներին

Սուդանի անցումային ռազմական խորհուրդը ձերբակալել է նախկին իշխանության անդամներին, գրում է BBC-ն:
     Խոսնակ Շատոն ընդդիմությանը կոչ է արել ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ ռազմական խորհուրդը քաղաքացիական կառավարության ու ընդդիմության հետ պատրաստ է գալ համաձայնության. «Մենք վարչապետ չենք նշանակի, նրան կընտրենք»: Նա նաև ասել է, որ բանակն ուժ չի գործադրի ցուցարարների վրա՝ իևնույն ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ անելով վերադառնալ կյանքի բնականոն հունին: Խարթումում Պաշտպանության նախարարության շեմքի մոտ նստացույցը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Սուդանում իրականացվող բողոքի ակցիաները հանգեցրեցին երկրի ղեկավար Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությանն ու ձերբակալմանը:

5350 | 0
Facebook