Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

13:05, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:

Առավել վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Նշենք, որ Մարգարիտա Ազարյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

| | |
3767 | 0
Facebook