Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա՞ է ամենակարևոր պակասող գիտելիքն ապագա սպաների համար»․ Դանիել Իոաննիսյան

03:10, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
«Սա՞ է ամենակարևոր պակասող գիտելիքն ապագա սպաների համար»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում գործող ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում նախատեսվում է ներառել ռազմապարեր: Այնուհետև այդ պարերը կներմուծվեն նաև զինված ուժեր: Այսինքն՝ սա՞ է ամենակարևոր պակասող գիտելիքն ապագա սպաների համար: Բանակի սպաներն ամեն ինչին իդեալական տիրապետում են և լավ մասնագետ ու հրամանատար լինելու համար իրենց պարե՞լն է պակասում: Ես Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում կարճ կուրսերի եմ գնացել ժամանակին ու տեսել եմ, թե ինչ տխուր է կրթության վիճակն այդ հաստատությունում»։

3377 | 0
Facebook