Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին». Գ. Գևորգյան

12:30, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
«Ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին». Գ. Գևորգյան

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Սպայկա»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին:

««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ: Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին. դրա համար ունենք հատուկ ծրագիր և համապատասխան ռեսուրսներ»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Անդրառանալով «Սպայկա»-ի արտահանման ծավալներին՝ նշեց. «Ընկերության արտահանման ծավալը կազմում է մեր հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը, բայց դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն: Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետև դրա կարիքը ունենք»:

| | |
1625 | 0
Facebook