Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Էլ խեղճ չենք ըլնելու, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում». «Արարատցեմենտի» աշխատակիցներ

12:35, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
«Էլ խեղճ չենք ըլնելու, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում». «Արարատցեմենտի» աշխատակիցներ

Ինչպես հայտնել էինք, «Արարատցեմենտի» մոտ 1200 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել․ ի նշան բողոքի՝ նրանք փակել են գործարան տանող ճանապարհը, պահանջում են հանդիպում Գ. Ծառուկյանի հետ: «Մենք մեր ղեկավարության, վարչապետի դեմ դուրս գալու հարց չունենք, իրանք գնային ինչ-ինչ խնդիրներով չեն հարմարվում կառավարության հետ, դրա համար փակում են, գործարանը գցում «Նաիրիտ»-ի օրը: Թող Պարսկաստանը նենց գներ կրակի, որ չկարենան ընդեղից բերեն: Պարոն Ծառուկյանն ասում ա՝ աշխատատեղեր բացեք, էս արեք, բա դու՝ ինչ ձևով ըլնի, պտի մտածեք ժողովրդի մասին, ոչ թե քեն քշեք: Էլ խեղճ չենք ըլնելու, իրանք քնած արջ են հանել, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում»,- ասաց աշխատակիցներից մեկը:

«Սա ուղղված է կառավարության դեմ, որ փողոց փակենք, ցույցի դուրս գանք: Տնօրենն ասում ա՝ սեփական ա, ես ի՞նչ կարամ անեմ, ես ընդամենը տնօրեն են: Ուրբաթ երբ որոշում ընդունվեց ներկրված ցեմենտը թանկացնելու, կլինկերի՝ կիսաֆաբրիկատի վերաբերյալ ոչինչ չասվեց, կլինկերն ու սպիտակ ցեմենտը չի թանկացել, ու հիմա խնդիրն էդ ա, որոշել են էժան կլինկեր բերեն, աղան ու ցեխն աշխատի 200-300 հոգով, բա մնացա՞ծը»,- հավելեց մյուսը:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
| | |
3074 | 1
Facebook