Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով եմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի». Պորոշենկո

12:00, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
«Հուսով եմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի». Պորոշենկո

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին տնտեսական բարեփոխումների հարցում: Պորոշենկոն նշել է, որ ինքն ու Փաշինյանն արդեն հասցրել են հանդիպել որոշ միջազգային ֆորումների ժամանակ և հավելել, որ ի սրտե հաջողություն է մաղթում Փաշինյանին իր ծրագրերի իրագործման հարցում: Նախագահի թեկնածուն նաև խոսել է հայ-ուկրաինական հետագա համագործակցության մասին՝ մատնանշելով հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտները:

Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ Պորոշենկոն ընդգծել է. «Հայկական ծագմամբ ուկրաինայի քաղաքացիները միշտ էլ իրենց զգացել են այնպես, ինչպես տանը. մենք մեծագույն հարգանքով են վերաբերում Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը: Եվ ես անձամբ եմ ձեզ վստահեցնում, որ Ուկրաինայի հայերի համար Պետրո Պորոշենկոն է պատասխանատվություն կրում»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի մյուս թեկնածուն՝ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե արդյոք նախագահ ընտրվելու դեմքում պաշտոնական այց կկատարի՞ Հայաստան, պատասխանել է. «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հրաշալի են, և դրանք շարունակական բնույթ են կրելու»:

5625 | 0
Facebook