Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՍԴ դատավորի թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

11:25, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
ՍԴ դատավորի թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Այսօր ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն անդրադաձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

«Ես չեմ պատկերացնում մի սահմանադրի, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, թե ինչ-որ մեկը՝ անկախ պաշտոնից, երկրում կարող է անխոչընդոտ կերպով հանցագործություններ կատարել ու հետո հանգիստ հեռանալ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց թեկանծուն:

Անդրադառնալով նախկին նախագահի անձեռնմխելիության հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Անձեռնմխելիությունը չի նշանակում, որ անձի նկատմամբ չի կարելի իրականացնել քրեական հետապնդում, եթե օրենքով սահմանված կարգով կասկած կա, որ նա հանցանք է կատարել»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին:

6728 | 0
Facebook