Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիլվա Համբարձումյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու մասին

10:50, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Սիլվա Համբարձումյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու մասին

Լրագրողների հարցին, թե Արամ Հարությունյանի գործից բացի Ձեր դեմ գործ են հարուցել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, արդյոք Ռ․ Քոչարյանի գործով ծանուցում ստացե՞լ եք, Սիլվա Համբարձումյանը պատասխանել է, որ ծանուցում չի ստացել, եթե ստանար, անպայման կմասնակցեր։

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ կաշառք եք տվել Ռ․ Քոչարյանին, և տեղյա՞կ եք արդյոք՝ հասե՞լ է տված գումարը Քոչարյանին, թե՞ ոչ, պատասխանել է․ «Դե, եթե հասած չլիներ, ինձ կխանգարեին․ ուրեմն հասել է, որ չեն խանգարել իմ գործարքն իրականացնել»։

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»:

Նշենք, որ այս արտահայտության համար, ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

| | |
3649 | 0
Facebook