Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գ. Ծառուկյանից լսել գործարանի փակման որոշման մասին

10:30, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գ. Ծառուկյանից լսել գործարանի փակման որոշման մասին

Լրագրող Հասմիկ Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցների գործադուլից ու գրել. «Ուրբաթ երեկոյան «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
     «Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Այսօր առավոտյան աշխատակիցները հանդիպել են տնօրենի հետ: Նրանք ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը: Աշխատակիցները փոխանցեցին՝ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ սա քաղաքական հարց չէ: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Ծառուկյան-աշխատակիցներ հանդիպումը կայանա»:

| | |
3910 | 1
Facebook