Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

#SutNikol նախաձեռնության համակարգողներն ազատ են արձակվել

10:15, երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ.
#SutNikol նախաձեռնության համակարգողներն ազատ են արձակվել

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել ոստիկանության Կենտրոնի բաժնից:
     Այս մասին տեղեկանում ենք Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
     Հիշեցնենք, որ վաղ առավոտից նախաձեռնության անդամներն ակցիա էին իրականացնում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ անելով Երևանի տարբեր հատվածներում, ինչն էլ պատճառ էր դարձել նրանց բերման ենթարկելուն:

| | |
8491 | 1
Facebook