Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Մարիա Գևորգյանի՝ 3-րդ տուրում տոնած հաղթանակը զավեշտալի է եղել

17:25, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Մարիա Գևորգյանի՝ 3-րդ տուրում տոնած հաղթանակը զավեշտալի է եղել

Եվրոպայի կանանց առաջնության 3-րդ տուրում Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Դեյմանտե Կորնետի նկատմամբ: Պարտիայի առցանց հեռարձակումը կանգ էր առել 23-րդ քայլին, իսկ պատճառն այն էր, որ Գևորգյանը կատարել էր անհնարին քայլ և առցանց համակարգն այն պարզապես չէր հասկացել:

Գևորգյանը կատարել էր երկար տեղափոխություն, սակայն մինչ այդ երկու անգամ կատարել էր քայլ նավակով:

Գևորգյան - Կորնետ
     1.e4 c5 2.Nc3 Nc6 3.Bb5 Nd4 4.Nf3 a6 5.Bd3 g6 6.Nxd4 cxd4 7.Ne2 d5 8.c3 dxe4 9.Bxe4 dxc3 10.Qa4+ Bd7 11.Qd4 Nf6 12.bxc3 Qc7 13.Bf3 Rd8 14.Rb1 [Նավակով առաջին քայլը] 14…b5 15.Qh4 Bf5 16.Ra1 [Երկրորդ քայլը նավակով. քայլ սկզբնական a1 դաշտ] 16…Bd3 17.Qf4 Qb6 18.Nd4 Bg7 19.Qe3 Bc4 20.Ba3 0–0 21.Nc6 Qc7 22.Nxd8 Rxd8 23.Qc5 Qd7

Այս դիրքում Գևորգյանը կատարեց երկար տեղափոխություն՝ մոռանալով այն մասին որ մինչ այդ կատարվել էր քայլ նավակով: Այդ փաստը չնկատեց նաև Գևորգյանի մրցակիցը: Ավելացնենք, որ եթե Գևորգյանի մրցակիցը նկատեր այս հանգամանքը, ապա Գևորգյանը ստիպված էր լինելու քայլ կատարել արքայով և խաղալ Աd1 քայլը, որից հետո սևերը մատ կհայտարարեին հաջորդ քայլով:

| | |
2429 | 0
Facebook