Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի

14:45, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղի և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արտաշատի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և վարորդն ու ավտոմեքենայում գտնվող բուժակները մեկնում էին գրանցված կանչի հասցե:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի
Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի
3332 | 0
Facebook