Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրազդանոմ հայտնաբերվածը ձեռքի հակատանկային նռնակ էր

14:35, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Հրազդանոմ հայտնաբերվածը ձեռքի հակատանկային նռնակ էր

Ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

| | |
1476 | 0
Facebook
COMMENT.am